Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Այո´, բանակը սրբություն է

Այո´, բանակը սրբություն է
12.07.2024 | 20:49

Ցանկացած զինծառայողի մահվան դեպք ինձ համար անձնական ողբերգություն է: Երեկվա 3 միջադեպերի մասին հաղորդագրություններն ամբողջ օրն ինձ ներքին ալեկոծությունների մեջ են պահել ու հիմա էլ շարունակում են:

Վթարներ, մահվան ելքով պատահարներ: Մի այլ ողբերգություն էլ հրապարակվող-չհրապարկվող «ռազբոռկաներն» են, զորամասում «բազառների» գնացող հաշիվ պահանջողները և այլն:

Վերջերս իշխող կառավարիչն ասում էր` ժողովուրդը բանակը սրբացրել է` դրանից են մեր խնդիրներն ու պարտությունները:

Այո´, բանակը սրբություն է, և ճիշտ է արել ժողովուրդը, որ այն սրբացրել է, որովհետև բանակաշինության հիմքում սրբազան գաղափար է` պաշտպանել հայրենիքն ու հային, անհրաժեշտության դեպքում` կյանքի գնով:

Գիտակցված այս առաքելությունը ստանձնող մարդը երկրի համար ամենաթանկն ու արժանավորն է:

Մեր այսօրվա խնդիրները հենց նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատողի, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով` համարելով, որ մեծ բան են անում այն մարդկանց համար, ովքեր օրուգիշեր կյանք են տալիս երկրի պաշտպանության համար:

Եվ վերջում, չեմ հոգնի կրկնելուց` այո´, բանակը սրբություն է:

Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր հայրենակիցներին:

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր արժանապատվությամբ կատարում են իրենց առաքելությունը` պաշտպանում իրենց երկիրը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5382

Մեկնաբանություններ